RIP подготовил AvAtAr

Добро пожаловать!
Rip был подготовлен для ПОЛЬЗОВАТЕЛЕЙ uCoz систем!!!
Добро пожаловать!

RIP шаблона с сайта "zagruzka-plus.net.ru" подготовил AvAtAr.


Главная » 2012 » Февраль » 19 » Anonymous-ը մարտի 31-ին կանջատի ինտերնետը
19:21
Anonymous-ը մարտի 31-ին կանջատի ինտերնետը

Anonymous հաքերային շարժումը հայտարարել է մարտի 31-ին «ինտերնետն անջատելու» մտադրության մասին` #opGlobalBlackout օպերացիա անցկացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է Securitylab.ru-ն, օպերացիայի ընթացքում հաքերները պատրաստվում են խախտել 13 կարևորագույն DNS- սերվերների աշխատանքը: 


 «Որպես SOPA-ի, Ուոլ Սթրիթի, մեր անպատասխանատու առաջնորդների ու սիրելի բանկիրների դեմ պայքարի նշան, որոնք ստիպում են աշխարհին սովամահ լինել իրենց եսասիրության պատճառով, և հանուն սադիստական հասարակ զվարճանքի, մարտի 31-ին Anonymous-ը կանջատի ինտերնետը»,- ասված է անանուն «վրեժխնդիրների» հաղորդագրության մեջ: Կիբերհանցագործների խոսքով` DNS-սերվերների` ինտերնետից անջատման արդյունքում ոչ ոք չի կարող կատարել դոմենային անվան որոնում, և այդպես` կանջատվի HTTP-ն` Web առավել հաճախ օգտագործվող ֆունկցիան: 

 «Ամեն անգամ http://www.google.com գրելիս կամ ցանկացած այլ URL, օգտատերը կհայտնվի սխալ էջի վրա և կհամարի, որ ինտերնետն անջատված է, իսկ դա բավական է: Հիշեք, որ սա բողոք է, և մենք մեր առջև ինտերնետը «սպանելու» նպատակ չենք դնում, ուղղակի ժամանակավորապես անջատում ենք այն, ինչն ամենից շատ է հարկավոր», - ասել են նրանք:
Категория: ՆՈՐՈՒԹՅՈՒՆ | Просмотров: 1166 | Добавил: Batman | Теги: hacker Anonymous | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]