RIP подготовил AvAtAr

Добро пожаловать!
Rip был подготовлен для ПОЛЬЗОВАТЕЛЕЙ uCoz систем!!!
Добро пожаловать!

RIP шаблона с сайта "zagruzka-plus.net.ru" подготовил AvAtAr.


Главная » 2012 » Май » 10 » Apple-ը ցանկանում է այս տարի ստեղծել երբևէ եղած ամենաբարակ iPhone-ը
02:31
Apple-ը ցանկանում է այս տարի ստեղծել երբևէ եղած ամենաբարակ iPhone-ը
Apple ընկերությունը ցանկանում է ստեղծել ամենաբարակ iPhone-ը, և այս տարի թողարկվելիք iPhone-ը կարող է 8 միլիմետր հաստություն ունենալ:

Fox News-ը հաղորդում է, որ անցած շաբաթ տարածված զեկույցների համաձայն՝ ընկերությունը ցանկանում է օգտագործել էկրանի նոր տեխնոլոգիան իր հաջորդ սմարթֆոնի համար, որի միջոցով շոշափման սենսորները կտեղադրվեն գույների ֆիլտրերի ներսում, այլ ոչ թե դրանց վրա, որը թույլ կտա, որ սարքն ավելի բարակ լինի:

KGI Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն կարծում է, որ ավելի բարակ մարտկոցն ու պատյանի մետաղական դառնալը կարող են թույլ տալ, որ հաջորդ iPhone–ը 7.9 միլիմետր հաստություն ունենա:

Ինչպես անցած տարի հաղորդել է BGR-ը, Apple–ն աշխատում է ամբողջովին ձևափոխված վեցերորդ սերնդի սմարթֆոնի վրա, որը կթողարկվի այս աշնանը:
Категория: ՆՈՐՈՒԹՅՈՒՆ | Просмотров: 941 | Добавил: Batman | Теги: iphone, apple, Mobile | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]