RIP подготовил AvAtAr

Добро пожаловать!
Rip был подготовлен для ПОЛЬЗОВАТЕЛЕЙ uCoz систем!!!
Добро пожаловать!

RIP шаблона с сайта "zagruzka-plus.net.ru" подготовил AvAtAr.


Главная » 2012 » ՀՈՒՆՎԱՐ » 2 » Apple-ը Կալիֆոռնիայում պարտվել է Samsung –ի դեմ դատական հայցը
18:33
Apple-ը Կալիֆոռնիայում պարտվել է Samsung –ի դեմ դատական հայցը
Կալիֆոռնիայի դատարանը մերժել է Apple-ի հայցն ընդդեմ Samsung Electronics ընկերության, որում պահանջում էր ԱՄՆ-ի տարածքում արգելել Galaxy սմորաթֆոնների և պլանշետների վաճառքը: 

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, դաշնային շրջանային դատարանի դատավորի հայտարարության մեջ ասվում է, որ Կալիֆոռնիայի դատարանը մերժել է Apple-ի հայցը` ժամանակավոր դատական արգելք դնել Samsung-ի նկատմամբ: 

«Ապացուցված չէ այն փաստը, որ Samsung ընկերության սարքավորումների վաճառքի նկատմամբ արգելք դնելու դեպքում Apple-ը կխուսափի անդառնալի կորուստներից»,-ասել է դատավորը: 

Հիշեցնենք, որ Apple և Samsung ընկերությունների միջև դատական վեճեր են գնում տասը երկրում: Ընկերությունները միմյանց մեղադրում են պլանշետների և սմարթֆոնների սենսորային էկրանների տեխնոլոգիաների կրկնօրինակման մեջ: Նոյեմբերի 30-ին Ավստրալիայի դատարանը բավարարել է Samsung ընկերության բողոքը և հանել է երկրի տարածքում նրա պլանշետների վաճառքի արգելքը:
Просмотров: 932 | Добавил: Batman | Теги: ipad samsung galaxy | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]