RIP подготовил AvAtAr

Добро пожаловать!
Rip был подготовлен для ПОЛЬЗОВАТЕЛЕЙ uCoz систем!!!
Добро пожаловать!

RIP шаблона с сайта "zagruzka-plus.net.ru" подготовил AvAtAr.


Главная » 2012 » ՀՈՒՆՎԱՐ » 2 » Չորս միջուկային պրոցեսորով Galaxy S III-ը ցուցադրվելու է փետրվարին.
18:01
Չորս միջուկային պրոցեսորով Galaxy S III-ը ցուցադրվելու է փետրվարին.

Samsung Galaxy S սմարթֆոնների հաջորդ մոդելը կարող է ներկայացվել հաջորդ տարվա փետրվարին Mobile World Congress-ի ցուցադրության ժամանակ, որը տեղի է ունենալու փետրվարի 27-ից մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում Բարսելոնայում: Այս մասին հայտնում է iXBT.com-ը՝ հղում անելով Electronic Times-ին:


Նախնական տվյալների համաձայն՝ Galaxy S III-ն ունենալու է չորս միջուկային պրոցեսոր (ամենայան հավանակաությամբ՝ Samsung Exynos 4412) և 4,6 դյույմ անկյունագծով սենսորային դիսփլեյ: 

Սարքավորման կոնֆիգուրացիայի մեջ մտնելու են LTE անլար կապի ադապտեր, 12 մեգապիքսել տեսախցիկ, որն ի վիճակի է տեսագրել Full HD վիդեո: Նախապես տեղադրվել է նաև Google Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգը: 

Galaxy S II-ի հաջորդը հավանաբար վաճառքի կհանվի 2012 թվականի երրորդ եռամսյակում: 

Ենթադրվում է, որ MWC Samsung-ը ցուցադրելու է այլ սարքավորումներ ևս, որոնք կարողանալու են 3D ֆորմատով լուսանկարներ անել և տեսանյութեր ձայնագրել: Այս «ստերեոսկոպիկ սմարթֆոնի» մասին դեռ տեղեկություններ չկան, սակայն վերլուծաբանները կարծում են, որ հարավկորեական հսկան դժվար 3D տեխնոլոգիան ներառի Galaxy S III սմարթֆոններում, այդ պատճառով տրամաբանական կլինի նոր սարքավորումն անվանել, օրինակ, Galaxy S 3D:
Просмотров: 811 | Добавил: Batman | Теги: Galaxy S III samsung | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]